Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1) 1–ին կետի 1-ին ենթակետի « 8 163 503 000 (ութ միլիարդ մեկ հարյուր վաթսուներեք միլիոն հինգ հարյուր երեք հազար)»թիվը և բառերը փոխարինել « 8 035 312 200 (ութ միլիարդ երեսունհինգ միլիոն երեք հարյուր տասերկու հազար երկու հարյուր)» թվով և բառերով, 2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի « 10 408 274 300 (տաս միլիարդ չորս հարյուր ութ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր) » թիվը և բառերը փոխարինել « 10 280 083 500 (տաս միլիարդ երկու հարյուր ութսուն միլիոն ութսուներեք հազար հինգ հարյուր) » թվով և բառերով: 2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների: 3.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |