Հայաստնի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի № 57 հասցեի բնակելի տունը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Ալինա Արտուշի Գևորգյանին (1/5 մաս), Մացակ Վարազդատի Գևորգյանին (1/5 մաս), Վարդան Վարազդատի Գևորգյանին (2/5 մաս), Վարդուշ Վարազդատի Գևորգյանին (1/5 մաս) (հիմք` սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 017087): Քաղաքացի Վարդան Վարազդատի Գևորգյանը դիմել է Հայաստնի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի № 57 հասցեի բնակելի տան պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 104.5 (մեկ հարյուր չորս ամբողջ հինգ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հնարավոր չէ օտարել աճուրդով, որպես առանձին գույքային միավոր, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Վարազդատի Գևորգյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2025 թվականի սեպտեմբերի 26-ին № 14679 թվագրմամբ)` Հայաստնի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.  
1. Քաղաքացիներ Ալինա Արտուշի Գևորգյանին (1/5 մաս), Մացակ Վարազդատի Գևորգյանին (1/5 մաս), Վարդան Վարազդատի Գևորգյանին (2/5 մաս), Վարդուշ Վարազդատի Գևորգյանին (1/5 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի № 57 հասցեի բնակելի տան պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 104.5 (մեկ հարյուր չորս ամբողջ հինգ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը: 
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 1098713 (մեկ միլիոն իննսունութ հազար յոթ հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վարդան Վարազդատի Գևորգյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  |