Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից ներկայացված հողամասի ելակետային տվյալները` Հայասռանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 31072026-08-0020) Ծովակալ Իսակովի փողոց 1-ին նրբանցք N 11 հասցեի 0,0035 (զրո ամբողջ երեսունհինգ տասնհազարերորդական) հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ հողամասը (կադաստրային ծածկագիր 08-001-1179-0043) մրցույթով կառուցապատման իրավունքով, 10 (տասը) տարի ժամկետով, տրամադրել վարսավիրանոց կառուցելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի մրցույթի վարձավճարի մեկնարկային չափ սահմանել՝ տարեկան 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |