Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Գայանե Մինասյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի 9-րդ տանը բռնկված հրդեհի պատճառով այրվել է սենյակն ամբողջությամբ գույքի հետ միասին: Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով Գայանե Մինասյանի ընտանիքին դրամական օգնություն հատկացնելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2025 թվականի հունվարի 20-ին տրված` թիվ 76-95/15 տեղեկանքը և հիմք ընդունելով Գայանե Մինասյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի հուվարի 21-ին N 727 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Գայանե Մինասյանի ընտանիքին որպես դրամական օգնություն հատկացնել 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Մինասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |