Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 375
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 117-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 23 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» 515–Ն որոշման 1–ին կետով հաստատված հավելվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11–րդ հոդվածի 3–րդ մասի, 13–րդ հոդվածի 2–րդ մասի «դ» կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 28–րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

 

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 23 (քսաներեք)՝ «Լապտերիկ- մսուր մանկապարտեզ», «Ծիածան-մսուր մանկապարտեզ», «Թոռնիկ Մանուշակ-մսուր մանկապարտեզ», «Ժպիտ-մսուր մանկապարտեզ», «Լուսաստղիկ-մսուր մանկապարտեզ», «Արձագանք-մսուր մանկապարտեզ», «Լիլիթ-մսուր մանկապարտեզ», «Նանուլիկ-մանկապարտեզ», «Լիանա-մսուր մանկապարտեզ», «Արևիկ-մանկապարտեզ», «Գոհար-մսուր մանկապարտեզ», «Փարոս-մսուր մանկապարտեզ», «Անի պարտեզ- մանկապարտեզ», «Կարմիր գլխարկ-մանկապարտեզ», «Հենզել և Գրետել- մսուր մանկապարտեզ», «Սուրբ Մարիամ-մսուր մանկապարտեզ», «Գյումրու մանկիկ-մսուր մանկապարտեզ», «Էյլիթիա-մսուր մանկապարտեզ», «Ձյունիկ- մսուր մանկապարտեզ», «Հուսո առագաստ- մսուր մանկապարտեզ», «Երազանք-մսուր մանկապարտեզ», «Անուլիկ-մսուր մանկապարտեզ», «Զանգակ-մսուր մանկապարտեզ» նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների։

2.     Հանձնարարել  սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների տնօրեններին

1)     ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 1–ին կետով  նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -25

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(838.61 Կբ) Առդիր
(13.83 Կբ) Առդիր 1
(827.32 Կբ) Հավելվածներ 117
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner