Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ՝ Նաիրի Սահյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի հունիսի 17-ին N8172 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպությանը` որպես նվիրատվություն, հատկացնել 700 000 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` Համո Սահյանի երեկոն մեծ շուքով Գյումրի քաղաքում կազմակերպելու և անցկացնելու համար:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նաիրի Սահյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |