Այսօր: Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 201-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 201-Ա

ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2018ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Լևոն Գևորգի Մաթոսյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ Ե 430» (MERCEDES-BENZ E 430) մակնիշի, 34 ZR 752 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N HB400899) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
 Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Լևոն Գևորգի Մաթոսյանին, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին այրվել է, որի պատճառով պիտանի չի եղել հետագա շահագործման համար և ենթակա է հաշվառումից հանման խոտանման միջոցով (հիմք՝ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Պետրոսյանի կողմից 2020 թվականի հուլիսի 21-ին տրված N 23421904 գրությունը, որին կցված է փորձագետի եզրակացությունը՝ առդիր յոթ թերթից, լուսանկարները՝ քսանութ հատ): 2014 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմել է 789.397(յոթ հարյուր ութսունինը հազար երեք հարյուր իննսունյոթ)Հայաստանի Հանրապետության դրամ, որը Լևոն Գևորգի Մաթոսյանը պարտավորվել է վճարվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ը:
  Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Լևոն Գևորգի Մաթոսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Մուշ 2 թաղամաս, 11-րդ փողոց, 3 շենք, 48 բնակարան հասցեում, անձնագիր՝ AU0637031, տրված՝ 2023թվականի փետրվարի 13-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 3808930398) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի հունիսի 12ին N 10251 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Լևոն Գևորգի Մաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 995.745 (ինը հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2018 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 302.063(երեք հարյուր երկու հազար վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 100.829 (մեկ հարյուր հազար ութ հարյուր քսանինը) ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի հոնվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 503.442 (հինգ հարյուր երեք հազար չորս հարյուր քառասուներկու)Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 89.411 (ութսունինը հազար չորս հայուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 805.505 (ութ հարյուր հինգ հազար հինգ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 190.240 (մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Գևորգի Մաթոսյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -15

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(7.35 Մբ) Առդիր
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 140

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner