Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 48-րդ, 49-րդ կետերով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Վարդան Եդիգարյանի թեկնածությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Եդիգարյանին պատշաճ իրազեկմելու օրվան հաջորդող օրվանից: |