Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի՝ Վարդուհի Մայիսի Մելիքսեթյանի Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված 2025 թվականի մայիսի 26-ի № 6744-25 թվագրմամբ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող (վկայական №18092020-08-0033) Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից № 33 սոցիալական բնակարանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացներ՝ Վարդուհի Մայիսի Մելիքսեթյանին, Հրաչյա Ազատի Մելիքսեթյանին, Մոնիկա Հրաչյա Մելիքսեթյանին, Յանա Հրաչյա Մելիքսեթյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ՝ Վարդուհի Մայիսի Մելիքսեթյանին, Հրաչյա Ազատի Մելիքսեթյանին, Մոնիկա Հրաչյա Մելիքսեթյանին, Յանա Հրաչյա Մելիքսեթյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |