Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականին նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է՝  1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցում (2 փուլով)» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։  2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 800 000 000 (մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ(100%), որից՝ 1 080 000 000 (մեկ միլիարդ ութսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ(60%) համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը,ընդ որում. ա. 390.000.000 (երեք հարյուր իննսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ 2026 թվականին, բ. 690.000.000 (վեց հարյուր իննսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ 2027 թվականին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 6/6/1 գործառնական դասակարգման (5112) «Շենքերի և շինությունների կառուցում» և «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) տնտեսագիտական դասակարգման հոդվածներից, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։  |