Ծրագիր N 1
|
Անվանում | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ |
Նպատակ | Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «Համայնքի տարեկան աշխատանքային պլանը» (ՏԱՊ): Տարեկան պլանավորումը հնարավորություն է տալիս ի մի բերել տարբեր աղբյուրներից (համայնքի և պետական բյուջեներ, սփյուռք, դոնոր, միջազգային, հասարակական կազմակերպություններ, ձեռներեցներ, բարերարներ, միջհամայնքային ծրագրեր և այլն) ֆինանսավորվող ծրագրերն ու միջոցառումները: Տարեկան աշխատանքային պլանի միջոցով հստակեցվում են հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված տարեկան կտրվածքով անելիքները, ծրագրերը և միջոցառումները, որոնք բխում են երկարաժամկետ ռազմավարական նպատակներից: Այն նպաստում է ֆինանսական միջոցներով դեռևս չապահովված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ռազմավարության հստակեցմանը՝ նախանշելով այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են համայնքում լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար՝ համագործակցելով պետական, միջազգային, հանրային և մասնավոր գործընկերների հետ: Գյումրի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը բաղկացած է 5 բաժիններից՝
- 1-ին բաժնում սահմանվում է համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները,
- 2-րդ բաժնում ներկայացվում է համայնքի 2024 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը՝ ըստ ոլորտների,
- 3-րդ բաժնում ներկայացվում է համայնքային գույքի կառավարման 2024 թվականի ծրագիրը,
- 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը,
- 5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը:
|
Ժամանակահատված | 23/01/2024 - 31/12/2024 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(1.50 Մբ)
66 Էջ |
|
Առնչվող փաստաթղթեր |
|
Հաշվետվություն(ներ) | |
|