Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի №2/15 հասցեի 510.0 (հինգ հարյուր տասը) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Մարտուն Կամոյի Գրիգորյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 13052024-08-0063 վկայական): Քաղաքացի Մարտուն Կամոյի Գրիգորյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28022024-08-0025 վկայական) Լալայան փողոցի № 2/14 հասցեի 145.2 (մեկ հարյուր քառասունհինգ ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարտուն Կամոյի Գրիգորյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 27-ին №9244 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Մարտուն Կամոյի Գրիգորյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի № 2/15 հասցեի 510.0 (հինգ հարյուր տասը) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Լալայան փողոցի № 2/14 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 145.2 (մեկ հարյուր քառասունհինգ ամբողջ երկու տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ ընդլայնման նպատակով: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 6834 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 992296 (ինը հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մարտուն Կամոյի Գրիգորյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |