Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՆԵԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Մուշ 2 թաղամասի 4/26 շենքի 8-րդ բնակարանում ժամանակավոր հաշվառված՝ տվյալ բնակարանը վարձակալած Նելլի Սարգսյանը խնդրում է օգնել վարձավճարով քանի որ, ունի առողջական խնդիրներ, չի աշխատում, գտնվում է սոցիալական շատ վատ պայմաններում, նրա խնամքի տակ է գտնվում առողջական խնդիրներ ունեցող 10 տարեկան երեխան: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով , «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 7- րդ ենթակետի «բ» պարբերության և 7-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Նելլի Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2026 թվականի հունվարի 01-ին N 567 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակչուհի Նելլի Սարգսյանին տրամադրել 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` որպես բնակարանի վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նելլի Սարգսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.20 Կբ) նախագիծ
(1.88 Մբ) հավելված
(1.99 Մբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner