Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սահմանված տարեկան աշխատանքային պլանների կազմման ուղեցույցը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |