Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդհոդվածի 1-ինմասի 19-րդ կետիդրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 3-րդ կետի 1-ին ենթակետով և 4-րդ կետով, 5-րդ կետի 1-ին և 2–րդ ենթակետերով, 6-րդ կետով, 7-րդ կետով, 9-րդ կետով, 10-րդ կետի 1-ին, 2-րդ, 6-րդ ենթակետերով, 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ»-«զ» պարբերություններով, 2-րդ ենթակետի «ա»-«զ» պարբերություններով, 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, 14-րդ կետով, 16-րդ կետով, 18-րդ կետի 1-ին ենթակետով, 20-րդ կետով սահմանված դրույքաչափերը հաշվարկել՝ կիրառելով 1.5 գործակից:
3. Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածի2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0.5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված հավելվածի2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |