Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ծիածան - մսուր մանկապարտեզ», «Շերամի անվ. Թիվ 5 երաժշտական դպրոց», «Գոհար-մսուր մանկապարտեզ», «Ջրային ձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Մանակապատանեկան արվեստի պալատ», «Լիլիթ-մսուր մանկապարտեզ», «Լիանա-մսուր մանկապարտեզ», «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների գրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թ. հուլիսի 16-ին N 12084, հունիսի 17-ին N 10536, հունիսի 28-ին N 11224, հունիսի 26-ին N 11104, օգոստոսի 16-ին N 13856, օգոստոսի 26-ին N 14279, օգոստոսի 27-ին N 14638, օգոստոսի 15-ին N 13770 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին գույքի ձեռքբերման, միջոցառման անհրաժեշտ ծախսերի, իրականացրած վերանորոգման աշխատանքների, ջեռուցման համար վառելափայտ ձեռքբերելու նպատակով որպես նվիրատվություն հատկացնել 4 159 900 (չորս միլիոն մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածի օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |