Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 8 (ՈՒԹ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ծիածան - մսուր մանկապարտեզ», «Շերամի անվ. Թիվ 5 երաժշտական դպրոց», «Գոհար-մսուր մանկապարտեզ», «Ջրային ձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Մանակապատանեկան արվեստի պալատ», «Լիլիթ-մսուր մանկապարտեզ», «Լիանա-մսուր մանկապարտեզ», «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) տնօրենների գրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2024 թ. հուլիսի 16-ին N 12084, հունիսի 17-ին N 10536, հունիսի 28-ին N 11224, հունիսի 26-ին N 11104, օգոստոսի 16-ին N 13856, օգոստոսի 26-ին N 14279, օգոստոսի 27-ին N 14638, օգոստոսի 15-ին N 13770 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Կազմակերպություններին գույքի ձեռքբերման, միջոցառման անհրաժեշտ ծախսերի, իրականացրած վերանորոգման աշխատանքների, ջեռուցման համար վառելափայտ ձեռքբերելու նպատակով որպես նվիրատվություն հատկացնել 4 159 900 (չորս միլիոն մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածի օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(11.37 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner