Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 410
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ (ՀՐԴԵՀ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽԱՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Վանիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 6-րդ շարքի թիվ 18 տանը բռնկված հրդեհի պատճառով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը, տան որոշակի հատված՝ գույքի հետ միասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի դրույթներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2025 թվականի հուլիսի 04-ին տրված` թիվ 1132-95/15 տեղեկանքը և հիմք ընդունելով Վանիկ Խաչատրյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2025 թվականի հուլիսի 07-ին և սեպտեմբերի 08-ին NN 9325,13235 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Արտակարգ իրավիճակի (հրդեհ) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Վանիկ Խաչատրյանին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության շինարարական նյութ՝ տանիքի վերանորոգման համար:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (4269) «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վանիկ Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.74 Կբ) հիմնավորում
(213.10 Կբ) առդիր
(148.05 Կբ) առդիր
(965.16 Կբ) առդիր
(419.12 Կբ) առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner