Գևորգ Մարտինի Կարապետյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ իր անվամբ հաշվառված «ՎԱԶ 21063» (VAZ 21063) մակնիշի, 45 OU 486 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2008թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
Տրանսպորտային միջոցը, որը 2002 թվականի նոյեմբերի 27-ից սեփականության իրավունքով պատկանում էր Գևորգ Մարտինի Կարապետյանին, 2005 թվականի հունիսի 15-ին առուվաճառքի պայմանագրի հիման վրա փոխանցվել է Հարություն Թորոյանին (հիմք՝ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր՝ հաստատված Գյումրիի նոտարական տարածքի նոտար Սեդա Բաղդոյանի կողմից 2005 թվականի հունիսի տասնհինգին), սակայն այն չի գրանցվել Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Գյումրիի քննական բաժանմունքում և մինչ օրս հաշվառված է Գևորգ Մարտինի Կարապետյանի անվամբ, իսկ Հարություն Թորոյանը մահացել է 2008 թվականի փետրվարի 01-ին (հիմք՝ մահվան վկայական ԱԱ N 114146):Տրանսպորտային միջոցը 2011 թվականի հունվարի 14-ին ժամանակավոր հանվել է հաշվառումից և մինչ օրս գտնվում է ժամանակավոր հաշվառումից հանված վիճակում (հիմք՝ N 17/7 և N 7/714/99776-24 գրությունները, տրված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետի կողմից), ենթակա է հաշվառումից հանման: Գևորգ Մարտինի Կարապետյանը ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվել է և հանդիսանում է երկրորդ խմբի հաշմանդամ (հիմք՝ N ՊՆ-36/4177 տեղեկանքը, տրված 1999 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության պետ Հարությունյանի կողմից):
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Գևորգ Մարտինի Կարապետյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Դեմիրճյան փողոց 1-ին նրբանցք, 7 տուն հասցեում, նույնականացան քարտ 013292347, տրված՝ 2022թվականի նոյեմբերի 04-ին, ոստիկանության 021-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 3307770012) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի մայիսի 30-ին N 9410 թվագրմամբ)՝ Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Սահմանել արտոնություն Գևորգ Մարտինի Կարապետյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ 2008 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 150.800 (մեկ հարյուր հիսուն հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2008 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 89.608(ութսունինը հազար վեց հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 43.560 (քառասուներեք հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 13.800 (տասներեք հազար ութ հարյուր)ՀՀ դրամ, տույժը՝ 3.832 (երեք հազար ութ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հարապետության դրամ:Ընդամենը մայր գումարը կազմում է 103.408 (մեկ հարյուր երեք հազար չորս հարյուր ութ)Հայաստանի Հարապետության դրամ, տույժը կազմում է 47.392 (քառասունյոթ հազար երեք հարյուր իննսուներկու) Հայաստանի Հարապետության դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Մարտինի Կարապետյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: