Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2017651 վկայական) Վարպետաց փողոց N 101 հասցեի 116,18 (մեկ հարյուր տասնվեց ամբողջ տասնութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նկուղային տարածքից 55,58 (հիսունհինգ ամբողջ հիսունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով առանձնացված տարածքը, մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով օգտագործման՝ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով: 2.Վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 125000 (մեկ հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3.Տարածքի վարձակալության ժամկետ սահմանել 3 (երեք) տարի: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |