Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԲԻ ԷՅ ՎԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ N 51/7 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹԻ, ԽՈՆԱՎ ԵՎ ՉՈՐ ԱՆՁԵՌՈՑԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Բի Էյ Վի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N 51/7 հասցեի հողամասում զուգարանի թղթի, խոնավ և չոր անձեռոցիկի արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը և հիմք ընդունելով «Բի Էյ Վի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Վ.Բագարյանի (այսուհետ՝ տնօրեն) 2024 թվականի օգոստոսի 05-ին ներկայացրած գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 07-ին N 13298 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում Է.
1. Տալ նախնական համաձայնություն «Բի Էյ Վի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երկաթուղայինների N 51/7 հասցեի հողամասում զուգարանի թղթի, խոնավ և չոր անձեռոցիկի արտադրամասի կառուցմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.67 Կբ) հիմնավորում
(5.96 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner