Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է և հնարավոր չէ վերանորոգել, որի հետագա շահագործումը վտանգավոր է: Անհրաժեշտություն կա ձեռք բերելու արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ և նոր զարդարանքներ, ինչպես նաև ունեցած զարդարանքները վերանորոգելու: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով և հիմք ընդունելով բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Մարտին Սարուխանյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի սեպտեմբերի 06-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1 Հատկացնել 75 000 000 (յոթանասունհինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 68 000 000 (վաթսունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռք բերման համար, 7 000 000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը Գյումրի համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորուգման համար:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից 68 000 000 (վաթսունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 7 000 000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |