Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԵՎ ՆՈՐ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՈՒ ՀԻՆ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է և հնարավոր չէ վերանորոգել, որի հետագա շահագործումը վտանգավոր է: Անհրաժեշտություն կա ձեռք բերելու արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ և նոր զարդարանքներ, ինչպես նաև ունեցած զարդարանքները վերանորոգելու:
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով և հիմք ընդունելով բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Մարտին Սարուխանյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի սեպտեմբերի 06-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1 Հատկացնել 75 000 000 (յոթանասունհինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 68 000 000 (վաթսունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը հատկացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռք բերման համար, 7 000 000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը Գյումրի համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորուգման համար:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից 68 000 000 (վաթսունութ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 7 000 000 (յոթ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.56 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner