Ինքնակենսագրական
Ես՝ Ավետիս Գուրգենի Առաքելյանս, ծնվել եմ 1985թ-ի հոկտեմբերի 29-ին Լենինական քաղաքում։
1993-2003թթ-սովորել և ավարտել եմ Գյումրու թիվ 14 միջնակարգ դպրոցը։
2003-2008թթ- սովորել և ավարտել եմ ՀՀ Ոստիկանության Ակադեմիայի Ներքին Զորքերի ֆակուլտետը՝ ստանալով հրամանատար-մանկավարժի որակավորում։ Կրթությունս ներառում էր նաև պարտադիր զինվորական ծառայությունը։
2008թ-ին անցել եմ աշխատանքի ՀՀ Ոստիկանության Ներքին Զորքերում՝ որպես դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով։ Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին։
2009-2011թթ-ին աշխատել եմ Շիրակի Մարզի Ոստիկանությունում, որտեղ ունեցել եմ պաշտոնի բարձրացում՝ զբաղեցնելով ՀՀ Ոստիկանության Շիրակի Մարզային վարչության քարտուղարության պետի պաշտոնը։
2011-ին սեփական դիմումի համաձայն դուրս եմ եկել ՀՀ Ոստիկանության համակարգից՝ ավագ լեյտենանտի կոչումով։
2012-2021թթ-ին անցել եմ աշխատանքի Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ում՝ որպես ճարտարագետ- չափագետ։
2016-2021թթ-ին Գյումրի քաղաքի Տեղական ինքնակառավարման ընտրություններում ընտրվել եմ ավագանու անդամ։
2021թ-ի հունիս ամսին դուրս եմ եկել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
2022թ-ի մարտ ամսից Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ում վերանշանակվել եմ նույն պաշտոնին։
2025թ-ի ապրիլի 16-ից հանդիսանում եմ Գյումրի համայնքի ավագանու անդամ, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար:
Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ։
Հաշվառված եմ և բնակվում եմ Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան 65 տանը։