Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 138-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 2-րդ սյունակի «10» թիվը փոխարինել «12» թվով, 6-րդ սյունակի «3 000 000» թիվը փոխարինել «1 500 000» թվով. 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 34-Ա որոշման հավելվածի 29-րդ կետի 2-րդ սյունակի (10) թիվը փոխարինել (9) թվով և 6-րդ սյունակի «310000» թիվը փոխարինել «1100000» թվով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |