Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի 73/12 հասցեի 248.57 (երկու հարյուր քառասունութ ամբողջ հիսունյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11082021-08-0038 վկայական): Քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանը և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանը դիմել են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Պ. Պռոշյան փողոցի № 73/13 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 03042024-08-0037 վկայական) 47.31 (քառասունյոթ ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր, Պ.Պռոշյան փողոցի № 73/14 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02042024-08-0016 վկայական) 7.86 (յոթ ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր և Պ.Պռոշյան փողոցի № 73/16 հասցեի (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28032024-08-0028 վկայական) 96.55 (իննսունվեց ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 01-ին 6044 թվագրմամբ)`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացիներ Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին և Քնարիկ Ռուբիկի Փահլևանյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ.Պռոշյան փողոցի №73/12 հասցեի 248.57 (երկու հարյուր քառասունութ ամբողջ հիսունյոթ հարյուրերոր դական) քառակուսի մետր մակերեսով հողամասին հարակից, Պ.Պռոշյան փողոցի №73/13 հասցեի 47.31 (քառասունյոթ ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր, Պ.Պռոշյան փողոցի № 73/14 հասցեի 7.86 (յոթ ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր և Պ.Պռոշյան փողոցի № 73/16 հասցեի 96.55 (իննսունվեց ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսներով համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը՝ ընդլայնման նպատակով: 2.Օտարվող հողամասերի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 10514 (տասը հազար հինգ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` համապատասխանաբար 497417 (չորս հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր տասնյոթ), 82640 (ութսուներկու հազար վեց հարյուր քառասուն) և 1015126 (մեկ միլիոն տասնհինգ հազար մեկ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գրիգոր Ստյոպայի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |