Հաշվի առնելով 2016 թվականի մայիսի 11-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(այսուհետ՝ ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) վարկային, և ՎԶԵԲ-ի և Գյումրու համայնքապետարանի միջև ստորագրված Ծրագրի համաձայնագրերի 2024 թվականի փետրվարի 16-ին ստորագրված, համապատասխանաբար թիվ 2 և թիվ 1 լրացումները՝ ՎԶԵԲ-ը Ծրագրի իրականացնող խմբին ցուցաբերվող աջակցության ծառայությունների (մանրամասն նախագծերի պատրաստում, շինաշխատանքների հեղինակային և տեխնիկական վերահսկողության իրականացում, ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում, շրջակա միջավայրի, սոցիալական և առողջապահական ազդեցությունների գնահատում և գործողությունների պլանի կազմում) ձեռք բերման նպատակով տրամադրում է 750,000 (յոթ հարյուր հիսուն հազար) եվրոյի չափով տեխնիկական համագործակցության դրամաշնորհ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նշված դրամաշնորհի համաձայնագիրը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի՝ ի դեմս Գյումրի համայնքի ղեկավարի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհային համաձայնագիրը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |