Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի Հայաստաի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց N 101 հասցեու գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան»-ի շենքի նկուղային հարկից առանձնացված 55,58 քառակուսի մետր մակերեսով տարածքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» N 153-Ա և Հայաստաի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց N 101 հասցեու գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան»-ի շենքի նկուղային հարկից առանձնացված 60,6 քառակուսի մետր մակերեսով տարածքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» որոշումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |