Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում (լսումներ) N 25/11
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
28 նոյեմբերի 2025 թվականի N 25/11
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին

2025 թվականի նոյեմբերի 28-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Գյումրի համայնքի ավագանու որոշման նախագիծ

Զեկուցող՝ Ա.Հակոբյան, համազեկուցողներ՝ աշխատակազմի ստորաբաժանումների պետեր

Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է՝ որոշման նախագիծը և հիմնավորումը:

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
(16.80 Կբ) հիմնավորում
(150.51 Կբ) ամփոփաթերթ-տեղեկանք
(28.56 Կբ) արձանագրություն
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner