Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի՝ ավագանու հինգ անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ 1)Սահակյան Սեդրակ - Հայաստանի կոմունիստական խմբակցություն, 2) Ադամյան Սվետլանա-«Մեր քաղաքը» խմբակցություն, 3) Կիրակոսյան Վահե- «Իմ հզոր համայնք» խմբակցություն, 4) Մուրադյան Աննա -«Մայր Հայաստան» խմբակցություն: |