Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կազաչի պոստ 11 դոս N13ա հասցեի տունը պատկանում է քաղաքացիներ Էդիկ Պետյայի Վարդանյանին (1/5 մաս), Գոհարիկ Մերգելի Մխիթարյանին (2/5 մաս), Գոռ Հարությունի Կիրակոսյանին (1/5 մաս), Արաքսի Հարությունի Կիրակոսյանին (1/5 մաս): Քաղաքացի Էդիկ Վարդանյանի լիազորված անձ Արտյոմ Բարսեղյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ նշված տան փաստացի զբաղեցրած 86.0(ութսունվեց) քառակուսի մետր մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոհիշյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, հաշվի առնելով որ հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հիմք ընդունելով քաղաքացի Էդիկ Վարդանյանի լիազորված անձ Արտյոմ Բարսեղյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականին N1614 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. Քաղաքացիներ Էդիկ Պետյայի Վարդանյանին (1/5 մաս), Գոհարիկ Մերգելի Մխիթարյանին (2/5 մաս), Գոռ Հարությունի Կիրակոսյանին (1/5 մաս), Արաքսի Հարությունի Կիրակոսյանին (1/5 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կազաչի պոստ 11 դոս N13ա հասցեի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 86.0(ութսունվեց) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը: 1. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով որը կազմում է 2888 (երկու հազար ութ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 248368(երկու հարյուր քառասունութ հազար երեք հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում լիազորված անձ Արտյոմ Բարսեղյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |