Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ (ՀՐԴԵՀ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽԱՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Աիդա Ավետիսյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Փանյան փողոցի թիվ 145/044 - 8 տնակում բռնկված հրդեհի պատճառով այրվել է տնակի տանիքի որոշակի հատված ու կենցաղային իրեր: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի դրույթներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ափոյանի 2026 թվականի հուլիսի 21-ի տրված` թիվ 1160-95/11 տեղեկանքը և հիմք ընդունելով Աիդա Ավետիսյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2026 թվականի հուլիսի 22-ին N 13085 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Արտակարգ իրավիճակի (հրդեհ) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Աիդա Ավետիսյանին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության կենցաղային իրեր:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Ավետիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.36 Կբ) Նախագիծ
(1.39 Մբ) առդիր
(377.13 Կբ) առդիր 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner