Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Սամվել Գևորգյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 225/141 տնակում բռնկված հրդեհի պատճառով տնակը (18 քմ) ամբողջությամբ այրվել է: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի «ա» և «դ» կետերի դրույթներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2025 թվականի ապրիլի 11-ի տրված` թիվ 763-95/15 տեղեկանքը և հիմք ընդունելով Սամվել Գևորգյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2025 թվականի դեկտեմբերի 23-ին NN 19712 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Արտակարգ իրավիճակի (հրդեհ) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Սամվել Գևորգյանին տրամադրել բնաիրային օգնություն՝ տնակ-կացարան(ժամանակավոր կացարան) 500000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժողության սահմաններում` կացարանի խնդրի լուծման նպատակով: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Գևորգյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |