Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և երեք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված`2025 թվականի նոյեմբերի 20-ին N 17972, 2026 թվականի փետրվարի 19-ին N2243, N2272, փետրվարի 24-ին N 2497, փետրվարի 25-ին N9597, N 2610 և փետրվարի 26-ին N 2684 թվագրություններով)`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպություններին գույքի, համերգային գործիքավորման, համապետական միջոցառումների նկարահանումների, հոբելյանական համերգի նախապատրաստական աշխատանքների և համերգային նյութերի ձեռքբերման նպատակով, որպես ընթացիկ դրամաշնորհներ հատկացնել 8 524 000 (ութ միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար) Հայաստանի Հանրապետությանդրամ՝ համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի 8/1/1 և 8/2/3 գործառական (4637) «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |