Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տունը նվիրատրվել է քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանանին, Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին և Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (հիմք` Գյումրի համայնքի ղեկավարի 1997 թվականի օգոստոսի 30-ի N 630-Ա որոշում): Քաղաքացի Արփենիկ Միրիմանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար, փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Արփենիկ Միրիմանյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի հուլիսի 29-ին № 12773 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանյանին (2/4 մաս), Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին (1/4 մաս), Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել որպես ընդհանուր բաժնային սեփականություն իրենց նվիրատրված Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը` համաձայն կից տրվող հատակագծային ուրվանկարի: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 16177 (տասնվեց հազար մեկ հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 579136 (հինգ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Արփենիկ Միրիմանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |