Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 24
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՓԵՆԻԿ ԱՂԱՍՈՒ ՄԻՐԻՄԱՆՅԱՆԻՆ (2/4 ՄԱՍ), ՀՈՎՍԵՓ ՌԱԶՄԻԿԻ ՄԻՐԻՄԱՆՅԱՆԻՆ (1/4 ՄԱՍ) ՀԵՐՄԻՆԵ ՌԱԶՄԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ (1/4 ՄԱՍ) ՆՎԻՐԱՏՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ № 1 ՀԱՍՑԵՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 35.8 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տունը նվիրատրվել է քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանանին, Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին և Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (հիմք` Գյումրի համայնքի ղեկավարի 1997 թվականի օգոստոսի 30-ի N 630-Ա որոշում): Քաղաքացի Արփենիկ Միրիմանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար, փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, hողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Արփենիկ Միրիմանյանի դիմումը` (մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի հուլիսի 29-ին № 12773 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Արփենիկ Աղասու Միրիմանյանին (2/4 մաս), Հովսեփ Ռազմիկի Միրիմանյանին (1/4 մաս), Հերմինե Ռազմիկի Խաչատրյանին (1/4 մաս) ուղղակի վաճառքի միջոցով օտարել որպես ընդհանուր բաժնային սեփականություն իրենց նվիրատրված Սունդուկյան փողոց № 1 հասցեով հանրային բնակելի ֆոնդի տան պահպանման և սպասարկման համար փաստացի զբաղեցրած 35.8 (երեսունհինգ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը` համաձայն կից տրվող հատակագծային ուրվանկարի:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 16177 (տասնվեց հազար մեկ հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 579136 (հինգ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Արփենիկ Միրիմանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.96 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner