Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, 10-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Մի սար» կրթամշակութային, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Թանաշեանի՝ գրությունները (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի հունվարի 07-ին և 19-ին NN34,631 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. «Մի սար» կրթամշակութային, բարեգործական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 356 000 (երեք հարյուր հիսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` հարվածային գործիքներ ձեռք բերելու համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արևիկ Թանաշեանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |