Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/17
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3–Ի N267–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» 515–Ն որոշման 1–ին կետով հաստատված հավելվածը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 28–րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 1-ին, 3–րդ կետերով, 34–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հուսո առագաստ մանկապարտեզ», «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների դիմումները (Գյումրու համայնքապետարանում գրանցված համապատասխանաբար 5608 և 5624 թվագրմամբ) ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հուսո առագաստ մանկապարտեզ», «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները անվանափոխել համապատասխանաբար «Հուսո առագաստ–մսուր մանկապարտեզ», «Երազանք–մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 3–ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային թվով 22 (քսաներկու) կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 267–Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1–ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հուսո առագաստ մանկապարտեզ» բառերը փոխարինել «Հուսո առագաստ–մսուր մանկապարտեզ» բառերով,
2) «Երազանք մանկապարտեզ» բառերը փոխարինել «Երազանք – մսուր մանկապարտեզ» բառերով:
3. Որոշմամբ հաստատված N6, N10 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1, N2 հավելվածների։
4. Հանձնարարել կազմակերպությունների տնօրեններին․
1) ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 3–րդ կետով հաստատված կանոնադրությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(53.60 Կբ) Հավելված 1
(54.02 Կբ) Հավելված 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner