Ծնվել է 1983 թվականի հունվարի 5-ին Լենինական քաղաքում:
Հայրը` Մուշեղ Խաժակի Վարաժյանը, եղել է տեխնիկական գիտությունների թեկնածու, մայրը` Աիդա Սարիբեկի Վարաժյանը` մանկավարժ:
1989 թվականին ընդունվել է Լենինականի թիվ 14 դպրոց, ապա կրթությունը շարունակել է Գյումրու թիվ 2 դպրոցում և ցուցաբերել է գերազանց առաջադիմություն:
1997-1999 թվականներին սովորել է ՀՊՃՀ ԳՄ «Տեմպ» հենակետային վարժարանում:
1999-2003 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը «Մաթեմատիկա» մասնագիտությամբ, շնորհվել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան:
2003-2005 թվականներին ծառայել է Հայոց բանակում:
2006-2014 թվականներին աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ում որպես վարկային մասնագետ:
2016 թվականից հանդիսանում է «Նովոստրոյ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն:
2021 թվականից Գյումրու համայնքի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ։
Ամուսնացած է, ունի 2 դուստր: