Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի «Գոհար-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրեն Ս.Հարությունյանի գրությունն՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան համապատասխանաբար մուտքագրված` 2024 թվականի մարտի 29-ին N 5927 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 900 000 (ինը հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` վնասված հին մալուխները նորով փոխարինելու համար: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարներ հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 9/6/1 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեն Ս.Հարությունյանի պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |