Ավագանու անդամ
|
|
Ծննդյան ամսաթիվ | 24/11/1989 |
Հասցե | ՀՀ, ՇԻՐԱԿ, ԳՅՈՒՄՐԻ, Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ 1 ՓԿՂ. , 10 Տ |
Կրթություն | |
Պաշտոն | |
Աշխատավայր | |
Կուսակցություն | Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |
Հեռախոս(ներ) | |
| |
Նարեկ Լյովայի Միրզոյան
Ծնվել է 1989թ.-ի նոյեմբերի 24-ին Լենինականում։ 2011-2012թթ.ին ծառայել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերում:
Կրթություն
2005թ.-ին գերազանցությամբ ավարտել է Գյումրիի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 2009թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2011թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ: 2017թ.-ին ավարտել է ՀՀԿ <<Անդրանիկ Մարգարյան>> քաղաքական դպրոցը:
Աշխատանքային փորձ
2014թ.-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես գանձումների համակարգման բաժնի մաքսային տեսուչ-իրավաբան: 2015-2016թթ.-ին աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ որպես ձեռնարկատիրական իրավունքի դասախոս: 2016թ.-ին աշխատել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատանը՝ որպես գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մաքսային տեսուչ-իրավաբան: 2017-2018թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԳՆ <<Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի Իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչ, այնուհետև նույն հիմնադրամի Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ: 2018թ.-ից առ այսօր ՀՀԿ <<Գյումրի>> շրջանային կազմակերպության կազմակերպիչհամակարգող: Հասարակական - քաղաքական գործունեություն 2010թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2013-2014թթ.-ին ՀՀԿ Շիրակի ՏԿ <<Գյումրի-2>> ՇԿ երիտասարդական խորհրդի նախագահ: 2017-2018թթ.-ին ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի նախագահի օգնական: 2018-2022թ.ՀՀԿ <<Գյումրի>> ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ: 2021թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ: 2018թ.-ին պարգևատրվել է ՀՀԿ նախագահի պատվոգրով: 2021թ.-ին ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով: 2022թ.-ից մինչ օրս ՀՀԿ «Ախուրյան ՇԽ»-ի նախագահ: 2025թ.-ի մայիսի 06-ից ընտրվել է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակից Գյումրի համայնքի ավագանու անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: |
- Կողմ (68)
- Դեմ (0)
- Ձեռնպահ (0)
- Չի քվեարկել (1)
- Բացակայել է (0)