Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամաս 5-րդ փողոց N 7/1 հասցեի անշարժ գույքն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու մասին» N 139-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` 1) որոշման 2-րդ կետի 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) թիվը և բառերը փոխարինել 80 000 000 (ութսուն միլիոն) թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |