Ավագանու անդամ
|
|
Ծննդյան ամսաթիվ | 24/12/1988 |
Հասցե | ՀՀ, ՇԻՐԱԿ, ԳՅՈՒՄՐԻ, ՂԱՆԴԻԼՅԱՆ Փ. , 28Ա Շ , 3 |
Կրթություն | |
Պաշտոն | |
Աշխատավայր | |
Կուսակցություն | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն |
Հեռախոս(ներ) | |
| |
Ես՝ Գալյա Հայրապետյանս, ծնվել եմ 1988 թվականի դեկտեմբերի 24-ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Նոր Կյանք գյուղում։
1992 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Ուկրաինա, որտեղ որոշ ժամանակ բնակվել ենք։ Հետագայում վերադարձել ենք հայրենիք (որպեսզի ես հայրենի երկրում դպրոց գնամ🙂)։ 1995–2005 թվականներին հաճախել եմ Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը։ Դպրոցում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել նաև արտադասարանական գործունեության մեջ։ Զուգահեռաբար հաճախել եմ տնտեսագիտության, պարի, Հայոց Եկեղեցու պատմության խմբակների։
Դպրոցն ավարտելուց հետո՝ 2005–2008 թվականներին, սովորել եմ Գյումրիի պոլիտեխնիկական ճյուղային քոլեջում (նախկինում՝ ՊՃՔ, այժմ՝ ԳՊՏՔ)՝ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ։
2009–2014 թվականներին շարունակել եմ ուսումս Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում (նախկինում՝ ԳՊՄԻ, այժմ՝ Շիրակի պետական համալսարան)՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Ինֆորմատիկա» բաժնում։
Ապրում եմ Գյումրի քաղաքում։ Ամուսնացած եմ, ունեմ երեք զավակ։
|
- Կողմ (75)
- Դեմ (0)
- Ձեռնպահ (3)
- Չի քվեարկել (1)
- Բացակայել է (2)