Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի և «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 3-րդ կետի 1-ին ենթակետով և 4-րդ կետով սահմանված դրույքաչափերը հաշվարկել՝ կիրառելով 1.5 գործակից:
3. Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0.5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: