Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի N 37/3 հասցեի 88.81 (ութսունութ ամբողջ ութսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ համաձայն Շիրակի մարզի Գյումրի քաղաքի էլեկտրոնային կադաստրային քարտեզի, հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն գրանցելու նպատակով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 124-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Փոփոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի N 37/3 հասցեի 88.81 (ութսունութ ամբողջ ութսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը, այն համապատասխանեցնել Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը՝արդյունաբերական օբյեկտների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից։ |