Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչներ Մարիետա Բադոյանի ընտանիքին պատկանող Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի 235/051 տնակում բռնկված հրդեհի պատճառով այրվել է տնակն ամբողջությամբ գույքով (80ք.մ): Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի դրույթներով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Ափոյանի 2026 թվականի ապրիլի 15-ի տրված` թիվ 756-95/11 տեղեկանքը և հիմք ընդունելով Մարիետա Բադոյանի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումը (Գյումրու համայնքապետարանում համապատասխանաբար մուտքագրված 2026 թվականի ապրիլի 17-ին և մայիսի 20-ին NN 5518 և 7367 թվագրություններով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Արտակարգ իրավիճակի (հրդեհ) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակիչ Մարիետաս Բադոյանին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության գույքի ձեռք բերման համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիետա Բադոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |