Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Գազոնե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 29-ին կայացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը և հիմք ընդունելով ընկերության տնօրեն՝ Կարեն Հակոբյանի (այսուհետ՝ տնօրեն) 2024 թվականի հունվարի 12-ին ներկայացրած դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունվարի 12-ին N 603 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ նախնական համաձայնություն ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N 189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցմանը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |