Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 511
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 3/33
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԳԱԶՈՆԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 189 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Գազոնե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 29-ին կայացած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցման վերաբերյալ հանրային բաց լսման և քննարկման արձանագրությունը և հիմք ընդունելով ընկերության տնօրեն՝ Կարեն Հակոբյանի (այսուհետ՝ տնօրեն) 2024 թվականի հունվարի 12-ին ներկայացրած դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունվարի 12-ին N 603 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ նախնական համաձայնություն ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Երևանյան խճուղի N 189 հասցեի հողամասում հեղուկ գազի ավտոգազալցակայանի կառուցմանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(166.13 Կբ) Առդիր
(230.49 Կբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner