2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգի 49-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունը (Գյումրու համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 26-ին N Զ/1706 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շավարշ Արամյանի թեկնածությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շավարշ Արամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.26 Կբ)
Հիմնավորում |
|
(452.58 Կբ)
Առդիր |
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|