Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 72-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» բառերով,

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

« 4․ Ավտոկայանատեղերի գործունեությունը կազմակերպվում է Գյումրի համայնքի ղեկավարի կամ Գյումրի համայնքի ենթակայության կազմակերպության կողմից:

1) Ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են տուրք` Գյումրու քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: »

3) որոշման 5-րդ կետում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» բառերով,

4) ամբողջ որոշման մեջ «տուրք» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «վճար» բառով և դրա հոլովաձևերով,

5) որոշման նախաբանում «ղեկավարվելով» բառից հետո լրացնել ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի» բառերը,

6) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը (այսուհետ` հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28-րդ և 29-րդ կետերով.

«28. Վարդանանց հրապարակ

29․ Խրիմյան Հայրիկ փողոց, ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչության հարևանությամբ »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(921.46 Կբ)
(542.64 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը հանվեց օրակարգից։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner